Главная » 2012 » Նոյեմբեր » 15
Իմ իմացած լեզուների մեջ հայերենը բացառկ է, նախ` որպես զարմալալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառերի կազմելու դյուրություններով:
|
Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է " Աղոթքի լեզու”, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:
|
Հայրենիքը, թերևս, նախ և առաջ լեզուն է։
|
Ճոխ է հայոց լեզուն և կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն...
|
Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին...
|
Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց...
|
Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում...
|
Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:
|
Ո՜վ մեր լեզուն, հայելի մաքրության, գորովի և արիության, դուն մեր հոգին ու մեր արյունն ես, դուն մեր զրահն ու մեր փառքն ես:
|
Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:
|
Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնեմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք…
...
Շարունակությունը
|
|
|
|
|
|
Օնլայն են` 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0 |
 |
|